Pages

Saturday 15 March 2008

After initial defiance, court ‘agreed’ with 2 month preliminary detention for well-known oppositionist Suren Surenyants


... with a typical allegation of “usurp power”.

(in Armenian, via Zhamanak)

Բռնությունները շարունակվում են

Մեր տեղեկություններով` «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցին նոր մեղադրանք է առաջադրվել:

Հիշեցնենք, որ նա ձերբակալվել է փետրվարի 26-ին, իսկ խափանման միջոցը ընտրվել էր կալանքը: Քննչական խումբը դատարանից պահանջել էր խափանման միջոցը սահմանել երկու ամիս, սակայն դատարանը բավարարել էր 20-օրյա ժամկետը: Երկուշաբթի օրը լրանում էր կալանքի ժամկետը եւ պետք է նրան բաց թողնեին, սակայն դատախազության հատուկ քննչական ծառայություն է կանչվում Սուրենյանցի փաստաբան Հովիկ Արսենյանը եւ տեղեկացվում, որ նրա պաշտպանյալի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվել: Ըստ փաստաբանի` «Առաջադրվել են լրացուցիչ հետեւյալ մեղադրանքները` ՀՀ քրօրի 225 պրիմ հոդվածի նաեւ երկրորդ մասով, 225 հոդվածի առաջին մասով եւ 300 հոդվածի առաջին մասով: Մատչելի լեզվով ասած` սա նշանակում է, որ լինելով ազատազրկման վայրում, Ս.Սուրենյանցը յուրացրել է իշխանությունը, ըստ մեղադրանքի` դա արդեն կատարված փաստ է: Ծանոթանալով Սուրենյանցին եւ մյուս ձերբակալվածներին առաջադրված մեղադրանքի բովանդակությանը` կարելի է եզրակացնել, որ Ազատության հրապարակում ելույթ ունենալը նշանակում է ի սկզբանե նպատակ հետապնդել ապակայունացնել իրավիճակը, իշխանությունը զավթել եւ այդ ելույթների արդյունքում է, որ տեղի է ունեցել մարտի մեկը: Այս ամենը հեքիաթ է, իրավաբանություն ու իրավագիտություն չկա այստեղ», - ասում է փաստաբանը: Ըստ նրա` սա քաղաքական տեռոր է` սանձազերծված մի քանի հոգու կողմից: Ինչ վերաբերում է Սուրենյանցին` Արսենյանի ներկայացմամբ դատարանը գնաց խորհրդակցական սենյակ եւ կես ժամ անց վերադառնալով հայտարարեց, որ քննությունը հետաձգվում է, իսկ օրվա ու ժամի մասին կհայտարարվի լրացուցիչ. «Սա նշանակում է, որ նույնիսկ այս համակարգում գտնվող դատավորներն էլ այլեւս չեն դիմանում առաջադրված աբսուրդ մեղադրանքներին եւ չեն կարողանում որպես կատարող կնիք խփել եւ կալանքի սանկցիա տալ», - եզրակացրեց Հովիկ Արսենյանը:

Բայց, ինչպես ասում են՝ հերթական խորտակված անուրջը: Կեսգիշերին մոտ դատարան է բերվել Սուրեն Սուրենյանցը եւ դատավորը կարող է եւ ինչ-որ բաների վրայից անցնելով, այնուամենայնիվ, կայացրել է այն վճիռը, որը թելադրված է եղել վերեւից՝ երկու ամսվա կալանք:

No comments: